Հարավային Կովկասի անվտանգությունը կարեւոր է Իրանի համար։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ անդրադառնալով երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանի Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցերին, փոխանցել է Tasnim-ը։
«Ահմադիանի այցը Բաքու եւ Երեւան նախապես ծրագրված էր եւ իրականացվել է։ Մեր հարաբերությունները Ադրբեջանի եւ Հայաստանի հետ կարեւոր են։ «Մեզ համար կարեւոր է Հարավային Կովկասի անվտանգությունը, եւ մենք կօգտագործենք մեր բոլոր հնարավորությունները այս կարեւոր տարածաշրջանում անվտանգությունն ամրապնդելու համար»,- ասել է Բաղային: Նա նշել է, որ անվտանգությունը պետք է ապահովեն «տարածաշրջանի երկրները՝ հեռու արտաքին միջամտությունից»։





























