Ռուսաստանը սկսել է նոր հեղուկային միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ստեղծումը, որի նպատակն է հաղթահարել Եվրոպայում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգը: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 16-ին, հայտարարել է ՌԴ Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կարակաեւը:

Նա նկատել է, որ արդեն որոշում է կայացվել նոր հրթիռային համալիրի ստեղծման վերաբերյալ, հրթիռը հավելյալ հնարավորություններ է ունենալու ԱՄՆ ՀՀՊ հաղթահարման համար: Հրամանատարի խոսքով, նոր սպառազինության տեսքը կոչված է փոխարինելու Р-36М2 «Վոեվոդա» հրթիռին, որը ծառայություն է վարում ներկայումս:

Ռուսական ռազմական հրամանատարության ծրագրերի համաձայն, նոր հրթիռը կլրացնի «Յարսի» Տոպոլի» համալիրները:

Գեներալ-լեյտենանտը պարզաբանել է, որ նոր հրթիռի ստեղծման նպատակն է համարժեք հակազդել հակառուսական ուղղվածության ամերիկյան համակարգը: