Չնայած շինարարության մեծ ծավալներին, մենք ամեն տարի կառուցում ենք ամբողջ բնակարանային ֆոնդի ընդամենը 1-2%-ը։ Այս մասին հունվարի 13-ին 2024 թվականի արդյունքներով հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։
Նա զեկուցեց, որ Հայաստանում 19 հազարից ավելի բազմաբնակարան շենքերից 60 տոկոսից ավելին կառուցվել է մինչև 1980 թվականը։
«Հիմք ընդունելով 19 հազար բազմաբնակարան շենքերի տվյալները՝ կարող ենք եզրակացություն անել, թե դեռ որքան պետք է կառուցվի այս պաշարը թարմացնելու համար՝ հաշվի առնելով, որ տարեկան կառուցվում է ընդհանուր պաշարի միայն 1-2%-ը»,- հավելեց պաշտոնյան։
Նրա խոսքով, դա խոսում է այն մասին, որ շինարարական ծրագրերը պետք է շարունակվեն։
Չնայած շինարարության մեծ ծավալներին, ՀՀ-ում տարեկան կառուցվում է ընդհանուր ֆոնդի միայն 1-2%-ը. պաշտոնյա

Հասանելի է
русский


























