500 մանկապարտեզների կառուցման, վերանորոգման և վերակառուցման ծրագրի շրջանակներում ավարտվել է 195 մանկապարտեզի շինարարությունը, ևս 136 նման հաստատություն կառուցման փուլում է։ Այս մասին հունվարի 13-ին 2024 թվականի արդյունքներով հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։
Նա նշեց, որ նախապատրաստական փուլում է ևս 64 մանկապարտեզի կառուցումը։
Պաշտոնյան հավելեց, որ աշխատանքներ են տարվում 105 մանկապարտեզների կառուցման համար տարածք գտնելու ուղղությամբ։
Վարդանյանի խոսքով, 300 դպրոցի կառուցման, վերանորոգման եւ վերակառուցման ծրագրի շրջանակներում 46 դպրոցում աշխատանքներն ավարտվել են կամ կավարտվեն առաջիկա օրերին։
«Ներկայումս 27 դպրոցում շինարարական աշխատանքներ են ընթանում, շուտով կսկսվի ևս 100 նոր դպրոցի շինարարությունը»,- նշել է պաշտոնյան։
Քաղաքաշինության կոմիտեն 500 մանկապարտեզների և 300 դպրոցի կառուցման վերաբերյալ տվյալներ է ներկայացրել

Հասանելի է
русский

























