Լոս Անջելեսի հրդեհները այրել են 40,306 ակր (163 քառակուսի կիլոմետր)՝ ըստ Կալիֆորնիայի անտառտնտեսության և հրդեհային պաշտպանության դեպարտամենտի:

Ինչպես նշում է ռուսական РИА Новости-ն՝ (https://ria.ru/20250113/pozhary-1993491797.html?in=l ) Լիխտենշտեյնի տարածքը 160 քառակուսի կիլոմետր է, հետևաբար հրդեհները գերազանցել են իշխանապետության տարածքը։

Բացի այդ, Կալիֆորնիայի անտառտնտեսության և հրդեհային պաշտպանության դեպարտամենտի տվյալներով՝ աղետի հետևանքով ավերվել է ավելի քան 12300 շենք և շինություն, իսկ նահանգում ընդհանուր առմամբ մոլեգնում է 105 հրդեհ։

Դատաբժշկական փորձագետների նախնական տվյալներով՝ հաստատվել է 13 մահվան դեպք, իսկ շտապօգնության ծառայություններն արձագանքել են ավելի քան 19 հազար կանչի։