ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին:

«Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին: 
Ցավակցում եմ պարոն Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ 36-ամյա պատգամավորը մահացել է ավտովթարից: