Թեհրանում Ֆրանսիայի դեսպանը կիրակի օրը Իրանի ԱԳՆ է կանչվել որպես բողոք այն բանի, որ «Ֆրանսիան աջակցում է ահաբեկչությանը»։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ փոխանցում է Tasnim-ը։

Բաղայիի խոսքով՝ ահաբեկիչներին աջակցելուց հրաժարվելը միջազգային իրավական պարտադիր պարտավորություն է։

Նա հավելել է, որ «այս առումով երկակի ստանդարտները կնպաստեն ապօրինություններին»։

Պատասխանելով Ֆրանսիայի վերջին հակաիրանական դիրքորոշումների և հայտարարությունների մասին Tasnim-ի հարցին՝ Բաղային ասել է. «Մենք հուսով ենք, որ Ֆրանսիան կազատվի այս շփոթությունից և տարածաշրջանի նկատմամբ կառուցողական դիրքորոշում կգրավի։ Մենք օպերատիվ կերպով արձագանքել ենք վերջին օրերին ընդունված դիրքորոշումներին»։

Նա հավելել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Ֆրանսիայի հայտարարությունները անտեղի են և իրականում ոչ մի հիմք չունեն»։

«Ցավոք, նման (հայտարարությունները) պատասխանից խուսափելու փորձ են։ Այս մեկնաբանությունները միանգամայն անընդունելի են»,- ասել է նա։

Գործակալության ներկայացուցիչը մեկնաբանել է նաև Ֆրանսիայում Իրանի երկու քաղաքացիների սպանությունը։

«Մենք հետևում ենք Իրանի երկու քաղաքացիների վերաբերյալ հետաքննությանը։ Մենք դեռ բավարար տեղեկատվություն չենք ստացել հարցի էության մասին՝ պարզելու համար, արդյոք սպանությունները կրել են ահաբեկչական բնույթ, թե ոչ։ Ֆրանսիայում մեր դեսպանատունը հետաքննում է այս գործը։ Հուսով ենք, որ այս հանցագործությունը կատարածների նկատմամբ արդարադատություն կհաստատվի»,- ասել է նա։

Ավելի վաղ Բաղային դատապարտել էր «ահաբեկչական «Մուջահեդին-ի-Խալք» կազմակերպության հանդիպումը կազմակերպելու Ֆրանսիայի որոշումը՝ որպես ահաբեկչությանն աջակցության վառ օրինակ և ահաբեկչության կանխարգելման և դեմ պայքարի ֆրանսիական կառավարության միջազգային իրավական պարտավորությունների խախտում։

Նրա խոսքով՝ այս կազմակերպության կողմից իրականացված ահաբեկչությունների արդյունքում հազարավոր անմեղ իրանցիներ են զոհվել, հազարավոր մարդիկ վիրավորվել են։ Բաղային նաև հիշեցրել է խմբավորման՝ Սադամ Հուսեյնի ռեժիմի հետ համագործակցության մասին՝ Իրանի դեմ ութամյա ռազմական ագրեսիայի ընթացքում, հայտնում է նախարարության կայքը։