Աբու Դաբիում տեսագրված այս տեսանյութը լայնորեն տարածվում է Վրաստանում սոցիալական ցանցերում՝ կոնֆլիկտ «Վրացական երազանքի» պատգամավորների և Վրաստանի մի խումբ ընդդիմադիր քաղաքացիների միջև։ Այս մասին գրում է «Նովոստի-Գրուզիան»:

Արձակուրդում գտնվող Վրաստանի քաղաքացիները տեղի սրճարանում հանդիպել են պատգամավորներ Իրակլի Զարկուային, Վիկտոր Սանիկիձեին, Գոչա Էնուկիձեին, կուսակցության անդամ Գելա Սամխարաուլիին և կրթության նախկին նախարար Գիորգի Ամիլախվարիին և նրանց անվանել «հայրենիքի դավաճաններ»։

«Չե՞ք ամաչում այստեղ նստել, երբ երեկ Վրաստանում ձերբակալում էին լրագրողներին ու ծեծում ցուցարարներին»,- նրանց է դիմել Թբիլիսիի բնակիչ Լաշա Գաբիտաշվիլին։ Իրակլի Զարկուանի պատասխան վիրավորել է նրան և նետել հեռախոսը նրա ուղղությամբ։ 

Սկանդալը շարունակվել է երկուշաբթի առավոտյան։

Պատգամավորները գտել են իրենց հակառակորդին նախաճաշի ժամանակ ու հարձակվել նրա վրա։ Կադրերում երևում է, թե ինչպես է Զարկուան ուտելիքով լի  ափսեները նետում ընդդիմադիրի վրա ու սկսում հարվածել նրան, ապա ծեծկռտուքին խառնվում է Վիկտոր Սանիկիձեն։

«Ես իջա նախաճաշելու, նստած էի կնոջս հետ։ Նրանք կատաղած էին երեկ տեղի ունեցածից և հարձակվեցին ինձ վրա»,- ասել է Լաշա Գաբիտաշվիլին «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը։

Այնուհետև հայտնվել է մի լուսանկար, որում երևում է, որ պատգամավորը զրուցում է տեղի ոստիկանության հետ: Նախնական տեղեկություններով՝ ոստիկանություն է կանչել Լաշա Գաբիտաշվիլին։