Խորը ցավով հայտնում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանի ողբերգական մահվան լուրը։  Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԺ «Հայաստան» խմբակցությունը:

«Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք փոխանցում Սահակյան ընտանիքին։ Բոլոր հարազատների, մտերիմների  ու ընկերների հետ կիսում ենք կորստի ցավը:

Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ»։

Ավելի վաղ հայտնել էինք, ողբերգական ավտովթարից մահացել է  ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը: