ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ:

«Մեծ ցավով տեղեկացա մեր գործընկեր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին: 
Մհերը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր: 
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Մհերի ընտանիքին, ընկերներին և բոլոր մտերիմներին»,- ասվում է նախագահի ցավակցականում:

Ավելի վաղ հայտնել էինք, ողբերգական ավտովթարից մահացել է  ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը: