Ռուսաստանը չի կարող եւ ճնշում չի գործադրի հարավօսական խորհրդարանի վրա, որ հրաժարվում է պաշտոնանկ անել գլխավոր դատախազ Թայմուրազ Խուգաեւին եւ Գերագույն դատարանի նախագահ Ացամազ Բիչենովին: Հարավային Օսիայում Ռուսաստանի դեսպանությունը այսկերպ է պատասխանել Ալլա Ջիոեւայի մեղադրանքներին, թե Ռուսաստանըը մինչեւ վերջ չի կատարել իր միջնորդական առաքելությունը:

«Ռուսական կողմը չի կարող կանխորոշել այլ պետության օրենսդիր մարմնի այս կամ այն որոշումը: Ելնում ենք նրանից, որ լինելով պետական իշխանության ինքնուրույն ճյուղ, Հարավային Օսիայի խորհրդարանը իրականացնում է իր աշխատանքը պատգամավորների ազատ կամարտահայտման միջոցով»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ:

Նշենք, որ դեկտեմբերի 14-ին խորհրդարանը հրաժարավել էր պաշտոնանկ անել գլխավոր դատախազ Թայմուրազ Խուգաեւին եւ Գերագույն դատարանի նախագահ Ացամազ Բիչենովին: Նման պայմանավորվածություն ձեռք էր բերվել նախկին նախագահ Էդուարդ Կոկոյտիի եւ նախագահի թեկնածու Ալլա Ջիոեւայի միջեւ: