Հենց Լեհաստանում հայտնվեն ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգերի տարրեր, Ռուսաստանը համարժեք միջոցներ կձեռնարկի: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկը` «Ռոսիյսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում:
«Ռուսաստանը չի կարող թույլ տալ ստեղծված ռազմավարական հավասարակշռության խախտում, որոնք կհանգեցնեն արեւմտյան «գործընկերների» միակողմանի գործողությունների Եվրոպայում ՀՀՊ համակարգեր տեղակայելու հարցում»,-ասել է Սերդյուկովը:
Նա նշել է, որ ՌԴ նախագահի կողմից երկրի Զինված ուժերի առաջ դրված խնդիրները` մեր ռազմավարական միջուկային ուժերին ուղղված սպառնալիքներին հակահարված տալու վերաբերյալ, անպայման պետք է կատարվեն: Այդ միջոցառումների իրականացումն արդեն սկսվել է: Կալինինգրադի շրջանում ռադիոլոկացիան կայանում մտցվել է հրթիռային հարձակման մասին նախազգուշացնող ռազմական ռեժիմ:
Մեդվեդեւի կողմից հայտարարված մյուս միջոցները կիրականացվեն բացառապես որպես պատասխան քայլեր, որոնք համարժեք կլինեն Ռուսաստանին ուղղված սպառնալիքին, ասել է Սերդյուկովը: Մասնավորապես, Լեհաստանում ՀՀՊ համակարգեր տեղակայելու դեպքում, Ռուսաստանը Կալինինգրադի մարզ կտեղափոխի «Իսկանդեր» հրթիռներ:
Սերգյուկովը նշել է նաեւ, որ ՊՆ-ն նախատեսում է Կալինինգրադում տեղակայված իր բազաներում c-400 զենիթային հրթիռային համալիրներ տեղակայել:




























