Հայաստանի արդարադատության նախարարն ու վարչապետի կինը բացառապես աշխատանքային հարաբերություններ ունեն։ Այս մասին հունվարի 14-ի մամուլի ասուլիսում ասել է ինքը՝ նախարար Սրբուհի Գալյանը։

Պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ իր հարաբերությունների մասին հարցին՝ Գալյանը հավաստիացրել է, որ «հարաբերություններն աշխատանքային են»։

Նախարարը տեղեկացրել է, որ վերջերս Հակոբյանն այցելել է «Աբովյան» ՔԿՀ, եւ ինքը նրան ուղեկցել է։

«Բացառապես աշխատանքային հարաբերություններ են»,- կրկնել է Գալյանը։

Նշենք, որ ԶԼՄ-ների վարկածով՝ կանայք բարեկամական հարաբերությունների մեջ են