Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա։ Այս մասին հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հունվարի 14-ի մամուլի ասուլիսում։
Բացատրելով, թե ինչ է համակարգային կոռուպցիան, Գալյանը խոստովանել է, որ կոռուպցիա այնուամենայնիվ կա, բայց այն կրում է դրվագային բնույթ։
Նրա խոսքով՝ ոչ մի երկիր երաշխավորված չէ այդ աղետից։ Հասարակությունը կազմված է մարդկանցից, եւ մարդիկ տարբեր են։




























