ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անձնական հսկողության տակ է պահում կալանավորներին դատական նիստերին ուղեկցելու խնդրի լուծումը։ Այս մասին Գալյանը հայտնել է հունվարի 14-ի մամուլի ասուլիսում։
Նախարարը փաստել է, որ խնդիր կա ՆԳՆ-ից քրեակատարողական հիմնարկ դատապարտված եւ կալանավորված անձանց ուղեկցելու գործառույթների հետ կապված։ Գալյանը նշել է, որ նոր ռեսուրսներ են անհրաժեշտ, մեքենաների գնման գործընթացը սկսվել է, եւ առաջիկայում խնդիրը լուծում կստանա։
Նրա խոսքով՝ հնարավոր է նաեւ մասնավոր հատվածին ներգրավել ուղեկցորդների ծառայությունների մատուցման գործում։ «Դատական նիստերի ձախողումն այդ պատճառով պետք է բացառել»,- վստահեցրել է նախարարը։



























