Խոր ցավով տեղեկացա ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Իմ անունից և Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից խորին ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր կիսում են այս ծանր վիշտը։

Աստված թող հոգին լուսավորի»,- գրել է նա: