Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը  ֆինանսների նախարարի պաշտոնակատար Անտոն Սիլուանովին նշանակել է ֆինանսների նախարար: Նախագահը նորանշանակ նախագահին հաջողություններ է մաղթել  ծանր աշխատանքում, հատկապես մի շրջանում, որտեղ ոչ միայն երկրում, այլ ողջ աշխարհում ֆինանսական կայունությունը սպառնալիքի տակ է»,-փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Սիլուանովը պաշտոնակարար էր նշանակվել 2011թ. սեպտեմբերի 27 -ին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25 -ին  ֆինանսների այդ ժամանակվա նախարար Ալեքսեյ Կուդրինը լրագրողների հետ զրույցում  հայտարարել էր նախագահ Մեդվեդեւի հետ տարաձայնությունների մասին եւ հրաժարվել էր աշխատել հետագայում Մեդվեդեւի կողմից ենթադրաբար ղեկավարվելիք կառավարությունում: Տարաձայնությունները վերաբերում էին ռազմական եւ սոցիալական ծախսերի աճին, բյուջեի կախավածությանը նավթի գներից:

Սեպտեմբերի 26-ին Մեդվեդեւը Կուդրինին առաջարկել էր հրաժարական ներկայացնել: