Եվրոպայում բացահայտվել է վերջին 10 տարում մանկական պոռնոնյութեր պատրաստողների ու տարածողների ամենախոշոր ցանցը: Իրավապահների հաջողությունը պայմանավորված է եղել Եվրոպոլի շրջանակներում, եվրոպական բոլոր երկրների ոստիկանությունների համակարգված աշխատանքով: Այս մասին Հաագայում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Եվրոպոլի տնօրեն Ռոբ Ուայնրայթը:
Գործողության ժամանակ, որն անվանել են «Իկար», բացահայտվել է 269 կասկածյալ, խուզարկվել է 189 տուն եւ անցկացվել` 112 կալանավորում, ԵՄ 22 երկրներում: «Սա առաջին նման լայնամասշտաբ գործողությունն է այդ ոլորտում»,- ասել է նա, ընդգծելով, որ «քննությունը շարունակվում է եւ առաջիկա շաբաթներին ու ամիսներին, հնարավոր է նոր կալանավորումներ լինեն», հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նա հայտնել է, որ առգրավվել են հսկայական տեղեկատվություն պարունակող նյութեր, ինչը հավասար է 36 հազար ժամ տեսաձայնագրության:
Կալանավորվածների մեջ կան տարբեր տարիքի (հիմնականում 20-50 տարեկան), տարբեր մասնագիտության եւ տարբեր եկամուտտներ ունեցող մարդիկ, սկսած գործազուրկներից ու ուսանողներից մինչեւ բարձր դիրքեր ունեցողները: «Դա գլոբալ խնդիր է, որը գլոբալ պատասխան է ակնկալում»,-ընդգծել է Ուեյնրայթը:




























