Առեւտրի համաշխարհային կազմակերպության նախարարական խորհրդաժողովը հավանություն է տվել Ռուսաստանի անդամակցության որոշմանը:

Ինչպես հայտնում է Կրեմլի կայքը, ՌԴ նախագահ Դմիտրի մեդվեդեւը, շնորհակալություն է հայտնել խորհրդաժողովի անդամներին այդ որոշման համար:

«Տեւական եւ բարդ բանակցությունների այդ արդյունքը ձեռնտու է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ մեր ապագա գործընկերներին»,- ասված է հեռագրում:

Ռուսաստանը ցանկանում էր անդամակցել ԱՀԿ-ին 1993-ից: