Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն համաշխարհային ռեկորդ է սահմանել իր դեմ կատարված մահափորձերի թվով:
Ինչպես հաղորդում են Կուբայի լրատվամիջոցները, նրան Գինեսի գրքում գրանցելու համար հատուկ հանձնաժողովն օգտագործել է ամերիկյան ԿՀՎ-ի արխիվները:
Ընդհանուր առմամբ 638 մահափորձ է կատարվել, որ իրականացվել են տարբեր եղանակներով, ներառյալ դիպուկահարների հարձակումներ, պայթուցիկ սարքեր, կոշիկի եւ անգամ բեյսբոլի գնդակի մեջ թաքցրած ականներ, թույն` սիգարի մեջ: Բայց հարձակումներից եւ ոչ մեկը իր նպատակին չի հասել:
Կաստրոյին ֆիզիկապես ոչնչացնելու փորձերը սկսվել են 1959թ.: Պաշտոնաթող գեներալ Ֆաբիան Էսկալանտեի կարծիքով, ամենավտանգավորը եղել է 1963 թվականը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























