Մադոննան մտադիր է միանգամից երեք ալբոմ ձայնագրել հնգամյա ընդմիջումից հետո: Առաջինը թողարկվելու է 2012թ. մարտին:

Նոր ալբոմից «Gimme All Your Luvin» երգը կհայտնվի արդեն հունվարին սկզբին:

Այս անգամ Մադոննան բավական համեստ պայմանագիր է կնքել` 20-40 մլն դոլարի չափով: Այն լրջորեն տարբերվում է 2007թ. կնքված գործարքից: Այն ժամանակ Warner Music-ի հետ կնքված 120 մլն դոլարի պայմանագիրը նախատեսված էր 10 տարվա համար, եւ հստակեցնում էր կողմերի պարտավորությունները համերգների ապահովման, գովազդի, հուշանվերների եւ երեք ալբոմների թողարկման համար: Նախագիծը ձախողվել էր ճգնաժամի եւ պահանջարկի նվազման պատճառով:

Մադոննան այս անգամ պայմանագիր է կնքել Universal Music ընկերության հետ: Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում Մադոննան ձայնագրել է 11 ալբոմ եւ հիթերի 4 ժողովածու: