Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար կոնտրադմիրալ Շահրամ Իրանին հայտնել է, որ տեղի մասնագետների կողմից մշակված «Zagros» եզակի կործանիչը շուտով կմիանա ռազմածովային ուժերին և կուղեւորվի նավարկության, հայտնում է Mehr-ը։
«Այս շաբաթ «Զագրոս» կոչվող եզակի ռազմանավը, (որը մշակվել է) իրանական գիտելիքների ու հնարավորությունների օգտագործմամբ և (ունի) տարբերվող հատկություններ, կգործարկվի տարածաշրջանում», - ասել է Իրանին:
Նրա խոսքով, ռազմածովային ուժերի նորագույն և ամենաարդիական կործանիչը նախատեսված է ինչպես մարտական, այնպես էլ հետախուզական առաջադրանքների համար, հաղորդում է Press TV-ն։
Իրանին նաև ասել է, որ երկրի ամենամեծ ռազմական կենտրոնը կբացվի այս շաբաթ ռազմավարական Ջասկի շրջանում՝ հավելելով, որ այն կներառի հատուկ նավահանգիստներ՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով:





























