Յարոսլավլի դատարանը կալանավորել է տեղի բնակչին, ով, ըստ ՌԴ ԱԴԾ-ի, ուկրաինական հատուկ ծառայությունների հրահանգներով մտադիր էր թունավորել պաշտպանական արդյունաբերության ձեռնարկության աշխատակիցներին՝ քիմիական նյութեր ավելացնելով մեքենաների օդատար խողովակների մեջ։ Ամբաստանյալն ընդունել է մեղքը, հայտնում է Коммерсант-ը։
Ռուսաստանի ԱԴԾ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Յարոսլավլի մարզում թունավոր նյութերի կիրառմամբ ահաբեկչություն է կանխվել։ Ըստ հատուկ ծառայությունների՝ շրջանի 40-ամյա բնակիչը (նրա ազգանունը դեռ չի հաղորդվում) ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից սարքավորված թաքստոցից տարել է վտանգավոր քիմիական նյութերով երկու կոնտեյներ։
Նշվում է, որ կասկածյալը պլանավորել է պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններից մեկի աշխատակիցների մեքենաների օդուղիներ լցնել շնչուղիների այրվածքներ առաջացնող նյութեր՝ հնարավոր մահացու ելքով։
«Ահաբեկչի գործողությունները համակարգվել են Ուկրաինայի տարածքից՝ օտարերկրյա ինտերնետ մեսենջերների միջոցով, ինչը հաստատվում է նրանից խլված կապի միջոցների տեղեկատվությամբ», - հաղորդում է ԱԴԾ-ն։
Հարցաքննության ժամանակ մեղադրյալն ասել է, որ 2024 թվականի դեկտեմբերին «Կորպուսի մեծ ռազմիկ» մականունով ուկրաինական ծառայության ներկայացուցիչը իրեն գրել է Telegram-ում և առաջարկել ահաբեկչություն իրականացնել Ագատի պետական լեռնահարստացման կոմբինատի տարածքում (ձեռնարկություն Յարոսլավլի մարզի Գավրիլով-Յամ քաղաքում) պայթուցիկ նյութերի օգտագործմամբ, մասնավորապես՝ պայթեցնելով գործարանի տնօրենի մեքենան։
«Ես անմիջապես հրաժարվեցի, քանի որ պայթեցման աշխատանքների փորձ չունեմ։ Հետո ինձ առաջարկեց թույն օգտագործել, ինչին համաձայնեցի»,- տեսանյութում պատմում է մեղադրյալը։
«Ավելի ուշ ես խնդրեցի նրան ուղարկել թույնը: Իսկ 2025 թվականի հունվարի 8-ին ինձ ուղարկեցին տվյալները, թե որտեղ է գտնվում պահոցը։ Գնացի, վերցրեցի ու հետդարձի ճանապարհին իրավապահները բերման ենթարկեցին։ Ես զղջում եմ իմ արածի համար»,- ասել էկալանավորը։ Բացի այդ, նա հայտնել է, որ սոցիալական ցանցերում հրապարակել է գրառումներ՝ կոչ անելով «դադարեցնել հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում և վերացնել ԱԴԾ և ՆԳՆ աշխատակիցներին»։
Յարոսլավլի Կիրովի շրջանային դատարանը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը մինչև մարտի 7-ը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, և 205-րդ հոդվածի2-րդ մասով («Ահաբեկչական գործողություն»), նաեւ 280-րդ հոդվածի («Ծայրահեղական գործունեության հրապարակային կոչեր») 2-րդ մասով:





























