Մենք պետք է աշխատենք ոչ միայն կաշառակերության առանձին դեպքերի վրա, այլեւ ընդհանրապես վերացնենք այդ հնարավորությունը։ Այս մասին հունվարի 14-ին 2024 թվականի արդյունքներով հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչության պետ Արմեն Դանիելյանը։
«Այս առումով մենք փոփոխություններ ենք նախաձեռնել՝ կարանտինային կենտրոնների համար լիցենզիաներ մտցնելու և խիստ հսկողություն սահմանելու ուղղությամբ»,- նշել է պաշտոնյան։
Նա հիշեցրել է, որ այսօր իրենց տեսչության աշխատակցի կողմից կաշառակերության դեպք է բացահայտվել՝ այն կենդանիների կարանտինային ռեժիմի ստուգման շրջանակներում, որոնք հետագայում պետք է արտահանվեն։
Դանիելյանը պարզաբանել է, որ նախորդ տարի տեսչության աշխատակիցների կողմից կաշառակերության երկու դեպք է գրանցվել:





























