Ես համոզված եմ, որ արտահերթ ընտրություններ կլինեն Հայաստանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցությունից հեռացած ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Հիմքերի մասին չեմ ասի, կասեմ այն ժամանակ, երբ որ արտահերթ ընտրություններ հայտարարվեն, և մենք ներկայանանք ժողովրդին մեր նախընտրական ծրագրով»,-ասաց նա:

Խոսելով արտահերթ ընտրությունների ժամկետների մասին, Աղազարյանն ասաց. «Աշնանը չի կարող լինել, որովհետեւ արտահերթ ընտրություններ չեն կարող լինել այն ժամանակահատվածում, երբ Ազգային ժողովին մնացել է մեկ տարի: Այսինքն պետք է լինի մինչեւ հունիս ամիսը:

Ո՞նց են տեղի ունենում արտահերթ ընտրությունները, վարչապետը հրաժարական է տալիս, երկու շաբաթ վարչապետը չի ընտրվում և արդեն օրենքի ուժով գնում ենք արտահերթ ընտրությունների:  Հետևաբար, մոտավորապես, եթե հաշվենք հուլիսից այս կողմ երկու ամիս, ընկնում է մարտի կեսերին:

Եթե ես ասում եմ, որ պիտի իշխանությունը կգնա արտահերթի, ի նկատի ունեմ, որ իշխանությանը դա ձեռնտու է։  Ես չեմ ասում, որ ընդդիմադիր ուժերը պիտի պարտադրեն արտահերթ տնտեսություններ, ոչ»,- ընդգծեց նա: