Ռուսաստան Դոնի Ռոստով քաղաքում դեկտեմբերի 3 -ին անհայտ անձանց կողմից դաժան ծեծի ենթարկված 20-ամյա Արամ Հայկյանը գիտակցության է եկել:
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» օրաթերթը, երիտասարդը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մնացել է 11 օր:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, հարձակումն իրականացրել էր հինգ անձից բաղկացած հանցավոր խումբը` զինված դանակներով: Հնչել էին ազգայնական բնույթի արտահայտություններ:
Իրավապահ մարմինները ներկայումս հետաքննություն են իրականացնում, վկաները հարցաքննվում են:




























