Հունվարի 14-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով,  հիվանդանոց տեղափոխվածներն են Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Կարեն Խաչատրյանը՝ «պոլիտրավմա, կոմա» ախտորոշմամբ և Երևանի բնակիչ 24-ամյա Հակոբ Գասպարյանը՝ «պոլիտրավմա հարցական» ախտորոշմամբ։

Պարզվել է, որ նրանք հիվանդանոց են տեղափոխել Ջրվեժ թաղամասում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցային համալիրի դիմացից. ժամը 04:20-ի սահմաններում նշված հյուրանոցի դիմաց վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել մի շարք անձանց միջև, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել իրար քարերով, փայտե ու ռետինե մահակներով։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու ուղղությամբ։