ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը 9 օրով արձակուրդ է մեկնում:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝

Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը` 5 աշխատանքային օր տևողությամբ և 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 1 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի հունվարի 23-31-ը ներառյալ: