ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան այցով ժամանել է Թուրքիա:
Ինչպես հայտնում է TRT Russian-ը, այցի շրջանակներում արդեն կայացել են նրա հանդիպումները Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի հետ:
Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը Պանետտան մասնավորապես ասել է. «ԱՄՆ-ը եւ Թուրքիան մեկ ընտանիքի անդամներ են: Մեր համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում շարունակվում է: Մենք բավարարված ենք Թուրքիայի հետ շփումներից»: Զրուցակիցները քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Նշենք, որ Պանետտան Թուրքիա է ժամանել Իրաքից, որտեղ մասնակցում էր այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման հանդիսավոր արարողությանը:




























