Ստամբուլում մեկ օրում կեղծ ալկոհոլից թունավորման զոհ է դարձել 11 մարդ։ Ընդհանուր առմամբ, թունավորման պատճառով բժշկական օգնության համար դիմել է 38 մարդ, որոնցից 26-ը օտարերկրացիներ են, հայտնել է NTV հեռուստաալիքը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Թուրքմենստանի յոթ քաղաքացի մահացել է կեղծ ալկոհոլով թունավորվելու հետեւանքով։ Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, այդ թվում՝ «Դիտավորյալ սպանության փորձ» հոդվածով, երկու կասկածյալ կալանավորվել է։ Հեռուստաընկերության տվյալներով՝ նրանք Թուրքմենստանի քաղաքացիներ են։

Ստամբուլի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին, որ 1,5 ամսում մեգապոլիսում ավելի քան 50 մարդ մահացել է կեղծ ալկոհոլ օգտագործելուց հետո: