Ուկրաինայում այսօր` դեկտեմբերի 16 -ին  տեղի է ունեցել «Ուկրաինայի հայերի միություն» հասարակական կազմակերպությունների ասոցիացիայի տարեկան համաժողովը, որին մասնակցել է Ուկրաինայի բոլոր մարզերից  ավելի քան 40  պատվիրակ:

Ինչպես փոխանցում է «Analitika.at.ua»-ն, միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախագահությամբ անցկացված համաժողովին մասնակցել է նաեւ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Ուկրաինայի պատգամավորներ Իվան Պոպեսկուն  եւ Մաքսիմ Լուցկին, Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչներ:

Շատվորյանն իր ելույթում կոչ է արել հայրենակիցներին միավորվել` սփյուռքի հաջող զարգացման համար: «Ուկրաինայի հայերի միությունը բաց է բոլոր ցանկացողների եւ բոլոր նրանց համար, ովքեր անտարբեր չեն Ուկրաինայի հայերի ապագայի նկատմամբ»,-ասել է միության նախագահը: