Միշտ չէ, որ հարկային բեռի ավելացումը բերում ա բյուջեի համահունչ մեծացման։  Այս մասին իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան, «Քաղաքացու որոշում» կուսակցության նախկին անդամ  Սուրեն Սահակյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր դեպքում, ժամանակի ու տարածության մեր չափումներում էս տարվանից հարկային բեռի ավելացումը բերելու ա ստվերի աճի։ Դա անխուսափելի ա ու պետությունը դրա դեմ պայքարը ձախողելու ա։ Չձախողելու համար կառավարության նկատմամբ վստահություն ա պետք, որը չկա։

Պարտադիր չի՝ մարդիկ հանցանքի գնան, բավարար ա օգտվել ցանկացած օրենքի մեջ տեղ գտած բացերից, որոնք միշտ էլ լինելու են։ Իսկ դրա հետևանքը լինելու ա, որ երկիրը հետ ա գնալու նախկին ռելսեր՝ էդ ռելսերը սպասարկելու ուժի իսպառ բացակայության պայմաններում»։