Մանհեթենի դաշնային դատարանը Իրանի իշխանությունների նկատմամբ դատավճիռ է կայացրել` նրանց մեղավոր ճանաչելով 2001թ. սեպտեմբերի 11 -ին ԱՄՆ-ում կայացած ահաբեկչության համար:
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, նման որոշում է կայացվել այն պատճառով, որ ահաբեկչության զոհերի հարազատների կողմից ներկայացված հայցի պատասխանող կողմը չի ներկայացել դատական նիստին: Ընդ որում` դատաքննությանը համառորեն հրավիրել են Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին, ինչպես նաեւ «Հըզբոլլահի», «Թալիբանի» եւ «Ալ Քաիդայի» ներկայացուցիչները:
Միաժամանակ` Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը բազմիցս է հայտարարել, որ Իրանը կապ չունի այդ ողբերգության հետ` ամերիկյան մասնագետներին հիշեցնելով սուննի-ահաբեկիչների եւ երկրում իշխանության ղեկին գտնցող շիաների միջեւ առկա թշնամական վերբերմունքին մասին, գրում է FederalPress World News-ը:




























