Հունվարի 16-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում  է թույլ ձյուն։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ 15-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +1+3. 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -2+1,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0+2,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +1+4,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ 0+3, 

Լոռիում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +5+9,

Տավուշում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +7+11,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0+3,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0+4,

Արարատում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +2+4, 

Արմավիրում գիշերը՝-1-3, ցերեկը՝ +2+4, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0+2,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +3+5,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +9+12,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +5+9։