Այս փուլում արտահերթ ընտրությունների գնալու մտադրություն իշխանության մեջ, իշխանության շրջանում չեմ տեսնում: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Բայց իշխանությունն անկանխատեսելի է, չգիտենք, թե որ պահին, ինչ էմոցիաների ազդեցության տակ, ինչ որոշում կարող է կայացնել։

Չեմ կարող իրենց տեսանկյունից, իրենց շահերի տեսանկյունից թեման դիտարկել և գնահատական տալ, ամեն դեպքում ես շատ հավանական չեմ համարում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ NEWS.am-ին տված հարցազրույցում ՔՊ-ից հեռացած Հովիկ Աբարահամյանը հայտարարել էր, որ համոզված է, որ Հայաստանում արտահերթ ընտրություններ են լինելու եւ անգամ նշել էր ժամկետը՝ մինչեւ այս տարվա հունիս: