Րոպեներ առաջ ավարտվեց հանրային տրանսպորտի թանկացման դեմ իրականացվող բողոքի ակցիան, որը կազմակերպել էր Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Ակցիայի մասնակիցները նշում էին, որ դեմ են միասնական տոմսային համակարգի՝ փետրվարի 1-ից առաջարկվող սակագներին, և չեն պատրաստվում տրանսպորտից օգտվելու համար 100 դրամից ավելի վճարել։
Հայկ Մարությանը հայտարարեց, որ քաղաքացիների հետ պետք է քննարկեն, թե ինչպես են պայքարելու հանրային տրանսպորտի թանկացման դեմ։ Նա նշեց, որ ամենայն հավանականությամբ դասադուլ և գործադուլ կհայտարարեն, ինչպես նաև կհրաժարվեն հանրային տրանսպորտից օգտվել։
Տրանսպորտի թանկացման դեմ պայքարին միացավ նաև ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան։




























