Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Ադրբեջանի հարցով համազեկուցողները կոչ են արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ազատ արձակել 17 մարդու, որվքեր բանտում են հայտնվել 2011-ի գարնանը հակակառավարական ցույցերից հետո:

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, Ալիեւին ուղղված նամակում նշվում է, որ ձերբակալվածները բանտում են հայտնվել քաղաքական հայացքների պատճառով: Նամակում նրանց մինչեւ այս տարվա վերջ ազատ արձակելու պահանջ կա:

Համազեկուցողներից մեկը` իսպանացի սենատոր Պեդրո Շրիֆտը հրաժարվել է մեկնաբանել, թե ինչ միջոցների կարող է դիմել ԵԽԽՎ-ն Ադրբեջանի նկատմամբ, եթե Ադրբեջանի իշխանությունները հրաժարվեն ազատ արձակել նրանց: