Հատուկ մոդուլներով «Դեպեշա» հեռակառավարվող անվավոր ցամաքային սարքերի խմբաքանակը  փոխանցվել է ռուսական զորքերին՝ հայտնում է «Ростех»-ը։

Մեքենաները նախագծվել են «Գերճշգրիտ համակարգեր» հոլդինգի կողմից՝ հայտնում է «Росийская Газета»-ն։ Դրանք զինված են անկախ կախոցով, և դրանց առավելագույն արագությունը ժամում 30 կիլոմետր է։ Պլատֆորման կարող է օգտագործվել խնդիրների լայն շրջանակի համար: Անիվավոր անօդաչու սարքերն ունակ են երկար ճանապարհներ անցնելու և առաջնագիծ հասցնելու մինչև 200 կիլոգրամանոց բեռ։ Բացի այդ, նրանք կարող են տարհանել վիրավոր զինվորներին։

Վերգետնյա ռոբոտները էժան են, կոմպակտ և բազմակողմանի:

Նշվում է, որ մասնագետները նախագծում են այնպիսի ծրագրային և ապարատային լուծումներ, որոնք կարող են ռոբոտի վերածել ցանկացած մարտական մեքենա, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենաները, տանկերը և ինքնագնաց հրանոթները։