«Russia Today» գործակալության գլխավոր տնօրեն և հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելևը NEWS.ru-ի հետ զրույցում հայտարարել է, որ չգիտի, թե «Վեստի նեդելի» հաղորդման կոնկրետ ինչ հայտարարության համար է կանչվել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը  արտաքին գործերի նախարարություն։ Նա ընդգծել է, որ այս պահին մեկնաբանելու ոչինչ չկա։

«Ես չեմ հասկանում, թե կոնկրետ որ հայտարարություն է վիրավորել հայ եղբայրներին. դեռևս մեկնաբանելու ոչինչ չկա»,- պատասխանել է Կիսելևը։

Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ, հանձնվել է համապատասխան բողոքի հայտագիր. ԱԳՆ
Կիսիլյովի հաղորդումը կարող է արգելվել ՀՀ-ում, նա խոսել է ՀՀ ինքնիշխանության դեմ. Հայրապետյանը ՌԴ-ին բողոքի նոտայի մասին