Իրանում տեղի է ունեցել առաջին հայրենական արտադրության հետախուզական նավի՝ «Զագրոս»-ի շահագործման հանձնելու արարողությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, նավը, որը կառուցվել է իրանցի մասնագետների ու ինժեներների կողմից, նախատեսված է հետախուզական անվտանգության ապահովման և ծովային հետախուզության ոլորտում Իրանի ռազմածովային ուժերի կարողությունների ընդլայնման համար:





























