Հայաստանը մտադիր է վերանայել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի իր մոտեցումները. Այս մասին հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարն արձանագրեց զորակոչիկների թվի մեկ հինգերորդով ավելացում։ Նա հայտարարեց նախարարի գլխավորությամբ և գերատեսչությունների ներկայացուցիչների ու տեղակալների մասնակցությամբ աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ նպատակ ունենալով վերանայել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի մոտեցումը։

Խոսքն այն մարդկանց հավաքագրման մասին է, որոնք ներկայումս օրենքով ազատված են ծառայությունից, թեև նրանք «իրենց ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ ոչնչով չեն տարբերվում ինձնից և ձեզանից»։ Սա, ըստ Պապիկյանի, կբերի ավելի օբյեկտիվ զորակոչի: