Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն քննադատել է Ուկրաինային՝ որպես անվստահելի գործընկերոջ։ Այս մասին Ֆիցոն հայտարարել է խորհրդարանական հանձնաժողովում ելույթի ժամանակ, որի տեսանյութը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։
Ֆիցոն հայտարարել է, որ Ուկրաինայից Սլովակիա գազի տարանցման հարցում պատրաստվել է լուծման երկու տարբերակ, որոնք, իբր, համաձայնեցրել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը՝ հայտնում է «Европейская правда»-ն։
Դրանցից մեկը պետք է լիներ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը, որը թույլ կտա ադրբեջանական գազը հասցնել Սլովակիա։ Բայց, ըստ Ֆիցոյի, Վլադիմիր Զելենսկին տապալել է այս համաձայնագիրը։





























