Իրանի հանգուցյալ նախագահ Ռաիսիի անվտանգության ծառայության ղեկավար Սեյեդ Մեհդին ողջունել է նախագահի գործուղումները, սակայն անհանգստացած է եղել դեպի Ադրբեջանի հետ սահման նրա այցից: Այս մասին հայտարարել է Իրանի հանգուցյալ նախագահի անվտանգության ծառայության ղեկավարի եղբայրը։
«Ուղևորությունից մեկ օր առաջ նա ինձ ասաց՝ ինչպե՞ս կարող եմ Ռաիսիին վաղը ուղեկցել իրանա-ադրբեջանական սահման։ Իսրայելը բազա ունի Ադրբեջանի տարածքում»,- նշել է նա՝ հաղորդում է Shahraranews-ը։
Իրանական Didbaniran կայքի փոխանցմամբ՝ Ռաիսիի անվտանգության ծառայության հանգուցյալ ղեկավարի եղբայրը հայտնել է, որ իր եղբայրը կես ժամ խոսել է նախագահի աշխատակազմի ղեկավար Իսմայիլիի հետ, որպեսզի նա չեղարկի այցը, սակայն դա տեղի չի ունեցել։





























