Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացնելով քայլերի հաջորդականությունը՝  Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների աշխատակիցները կօգնեն տերմինալների միջոցով գնել դրանք:

Բաղրամյան պողոտայի  2/5 և Նալբանդյան փողոցի 2/1 հասցեներում երկուական տերմինալներ են  գործում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: