Դատարանը կքննի Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի ձերբակալության օրինականության հարցը հինգշաբթի։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը։
Ընդհուպ մինչեւ նրա որոշումը՝ «նախագահի կալանավորման 48-ժամյա ժամկետը կասեցված է»։ Ձերբակալությունից հետո իրավապահ մարմինները 48 ժամ ունեն հարցաքննության համար։ Յուն Սոկ Յոլը ձերբակալվել է հունվարի 15-ին, տեղի ժամանակով 10:33-ին։
Դատարանը երկու օր ունի միջնորդությունը քննելու, կասկածյալին հարցաքննելու, քննիչների ապացույցներն ու փաստարկները գնահատելու համար։ Եթե ձերբակալությունն անօրինական ճանաչվի, Յուն Սոկ Յոլը կազատվի կալանքից։
Ավելի վաղ պետության ղեկավարի փաստաբան Յուն Գապ Գընը հայտնել էր, որ Յուն Սոկ Յոլը չի պատրաստվում մասնակցել հինգշաբթի օրվա հարցաքննությանը, քանի որ վատ է զգում, եւ չորեքշաբթի հայտնել է իր դիրքորոշումը։ Նախօրեին նա հրաժարվել է ցուցմունք տալ եւ գիշերն անցկացրել է քննչական մեկուսարանում։ Հակակոռուպցիոն հետաքննությունների վարչությունը, որն իրականացնում է հարցաքննությունը, նշել է, որ «կսպասի» Յուն Սոկ Յոլին տեղի ժամանակով ժամը 14:00-ին, երբ նշանակված է նոր հարցաքննությունը։





























