ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի (Վովայի Արշակ) նկատմամբ արդարացման վերդիկտ է կայացվել: Այս մասին NEWS.am–ին հայտնեց ԲԴԽ մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։

«Արդարացման վերդիկտ է կայացվել, դեռևս եզրափակիչ դատական ակտ չկա»,- նշեց Գևորգյանը։

Նշանակվել են լրացուցիչ դատական լսումներ, որոնք տեղի կունենան ընթացիկ ամսվա վերջում, սակայն օրը դեռևս հայտնի չէ։

Հիշեցնենք` Արշակ Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման համար։