ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի հունվարի 20-24-ին Դավոսում (Շվեյցարիա) տեղի ունենալիք Համաշխարհային տնտեսական համաժողովին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Այլ հարցերի, այդ թվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հնարավոր հանդիպման մասին, նա չպատասխանեց:
Նշենք, որ այս Համաշխարհային տնտեսական համաժողովում ողջ աշխարհի ղեկավարները կքննարկեն այս տարվա գլոբալ խնդիրները եւ առաջնահերթությունները։ Հանդիպմանը կմասնակցեն ավելի քան 130 երկրների 350 պետական ներկայացուցիչներ, այդ թվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Համաժողովին կմասնակցեն նաեւ բիզնեսի, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, գիտության, լրատվամիջոցների եւ արվեստի ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ հանդիպմանը կմասնակցի 3 հազար մարդ։




























