Հունվարի 17-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է թույլ ձյուն։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին մի փոքր կբարձրանա։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ +3+5։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ 0-3,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -2+1,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +2+4,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -1+2,
Լոռիում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +4+7,
Տավուշում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +6+10,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ 0-3,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +1+4,
Արարատում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +5+8,
Արմավիրում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +5+7,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝-6-9, ցերեկը՝ 0-3,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +4+8,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +7+10,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +3+6։





























