Կամ մենք պետքէ է այնքան մեխանիզմները կատարելագործենք, որ որևէ սողանցք չլինի փախչելու համար, կամ մենք  եղած ոչ լեգիտիմ իրավիճակները որոշակիորեն լեգիտիմության հանրային պայմանավորվածության դաշտ բերենք։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տղաներին բանակից ազատելու արատավոր երեւույթին:

«Վերջին տարիներին սրա շուրջ խորը բանավեճ, կռիվ կա: Մեկն այն մասին է, որ ովքեր ապօրինի հսկայական միջոցներ են ծախսում ոչ լեգիտիմ իրավիճակում հայտնվելու համար, մենք ինչ-որ սխեմաներ ստեղծենք, որ հանրային որոշակի պայմանավորվածություն ձևավորվի այս հարցը լուծելու համար: Խոսքը որոշակի վճարումների մասին է, որը կուղղվի մյուսներին, որոնք ծառայում են: Կոպիտ ասած, ոնց որ տուգանք վճարեն նրանց, ովքեր չեն ուզում  այդ ճանապարհով գնալ, կամ դրա հնարավորությունը չունեն:

Մեր բնակչության արական հատվածի մի զգալի մասի հոգեբանությունը հենց կյանքի մեկնարկին դեֆորմացվելու շատ մեծ ճնշում է ստանում:  Դրա արդյունքը լինում է ներքին թերարժեքություն և դրանից ներքին թուլություն: Պաթոսի ներքո մենք մարդկանց առաջնորդում ենք գողության, խարդախության»,-ասաց նա: