Հայաստանում ուժային միջոցների կիրառման չափորոշիչ կներդրվի։ Այս մասին հունվարի 16-ին մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նախարարը հիշեցրել է, որ նախկինում նման չափանիշ երկրում չի եղել։ Նրա խոսքով՝ գործընթացը բարդ է լինելու, բայց մենք պատրաստ ենք անցնել դրան, որպեսզի ներդրվի ոստիկանության աշխատանքի չափորոշիչ, եւ պրակտիկան համապատասխանի դրան։




























